«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Դավիթ Մաթևոսյան. Եվ ուրեմն` հաշիվներդ արեք

Դավիթ Մաթևոսյան. Եվ ուրեմն` հաշիվներդ արեք

Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ:
Սա ՄԱՐԿԵՍ է և շատ դիպուկ ու գեղեցիկ է գրված: Եվ հիշվում է:

Բայց անկախ այն բանից` պատի տակ կլինեք գնդակահարության, կամ չեք լինի, ձեր մահով կմեռնեք, թե ոչ, առավել կամ պակաս չափով անմեղ կամ մեղավոր կլինեք, ՀԻՇԵՔ` այդ օրը գալու է և մտաբերելու եք` մահվան աչքերը փնտրելով և պատասխան եք փորձելու պատրաստել` եթե իհարկե լսեն, եթե լսող լինի...

Մինչ այդ սակայն, այսօր գիտակցեք` դուք Բուենդիան չեք, գրական հերոս չեք և ձեր բախտը չի բերել որ Մարկեսի հերոսը լինեք, այնպես որ` ինչ որ ձեզ է վերաբերվում, ինչը որ ձեր մասին է` էապես  գորշ, տաղտուկ ու ոչ հյութալի է լինելու, խղճուկ ու պարզ` ձեր քաղաքական դաշտի տձև և ուռճացրած հայերենով շարադրված` լավագույն դեպքում:
Եվ ուրեմն` հաշիվներդ արեք:

Դավիթ Մաթևոսյան