Պաշտոնական
Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է. ՔԿ
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Նշենք՝ դեպքից միայն երկու ամիս անց ու միայն հանրային աղմուկից հետո դատախազը որոշեց մեղադրանք առաջադրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Ղայթմազյանին, ով Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի էր ենթարկել 17-ամյա Արազ Ամիրյանին։