«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Գողության համար դատապարտված ազգայնամոլը՝ Քոչարյանի պաշտպան

Գողության համար դատապարտված ազգայնամոլը՝ Քոչարյանի պաշտպան

«Եթե դուք փողոցում մեկին տեսնեք մի գլխարկով՝ վրան գրված՝ ես խելոք եմ, 
ի՞նչ եք մտածելու այդ մարդու մասին, ես մտածելու եմ, որ ապուշ է»: 

Ռոբերտ Քոչարյան 

2018 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայում դեղին բաճկոնավորների բողոքի ակցիաները լուսաբանող տեսանյութերից մեկում երեւաց մի տղամարդ, որի գլխարկին հայատառ գրություն կար՝ «Խելքով»: 
Ամիսներ անց տխրահռչակ Հայկ Բաբուխանյանին պատկանող թերթում, եւ նախկին իշխանություններին սատարող այլ ԶԼՄ-ներում կարդում ենք, որ Եվրոպայից Երեւան է ժամանել հայտնի «Դեղին ժիլետներ» ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ գլխարկով «հերոսը», ոմն Քրիս Բերտերյան, եւ Երեւանում գտնվելու օրերին նախկին իշխանություններին աջակցող «ակտիվիստների» հետ մասնակցելու է նրանց կազմակերպած ցույցերին: Եւ ահա նա երեւաց այսպես կոչված «ՎԵՏՕ» շարժման ցույցերին, որոնք կազմակերպվել էին Սորոսի հիմնադրամի գրասենյակի մոտ: 

Այդ հարցազրույցում նա նշում է, որ պետք է միանալ «ՎԵՏՕ»-ին և «Ադեկվադներին»: Ինչպես հայտնի է՝ «Ադեկվադների» շարքերը համալրել են նախկին ռեժիմի մնացորդներ: Մեկը նախկին հանրապետական, մյուսը կարկառուն միշիկական, իսկ «թրաշ» մականունը ստացած Արթուր Դանիելյանը հայտնի էր, որպես Վիգեն Սարգսյանի փիառ պատասխանատու: Հուսով էին, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը կփոխանցի Վիգեն Սարգսյանին և իրենք էլ փափուկ կերպով կանցնեն իշխանության շարքերը: Այսօր, երբ այդ հույսը վերջնական մարել է, և այդ հնարավորությունը անվերադարձ սպառվել, նրանց գործը դարձել է սևազգեստ բանդաներ ստեղծելը, ստերով և մանիպուլացիաներով գործելը: 

Իսկ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի կողմից հիմնադրված այդ շարժումը իբրեւ թե պայքարում է Հայաստանում «սորոսականների» ազդեցության դեմ, այդ հիմնադրամի կողմից գրանտներ ստացած մարդկանց դեմ, որոնք ըստ ՎԵՏՕ-ականների նույնաբովանդակ հայտարարությունների, ցանկանում են «պղծել մեր պետությունը»՝ թուլացնել եկեղեցին, տարածել միասեռականություն եւ այլն, եւ այլն: 

Բոլորին, սակայն, հասկանալի է, որ հայտարարությունները ընդամենը պարզ քարոզչական մանիպուլյացիաներ են, այսպես կոչված, կեղծ թիրախներ, որի նպատակը մեկն է՝ քանի որ իշխանությունների դեմ լեգիտիմ դաշտում պայքարելու տարբերակներ չկան, ապա պայքարը տանում են մտացածին դաշտ՝ հայտարարել, թե կան ազգակործան վտանգներ, որոնք աջակցություն են գտնում իշխանությունների կողմից, եւ այդ մտացածին վտանգները առիթ դարձնելով փորձել «հարվածել» իշխանություններին: 
Սա պարզից էլ պարզ է, որովհետեւ եթե ՎԵՏՕ-ականների հայտարարությունները իրականություն լիներ, ապա առաջինը պետք էր հենց նույն Մալյանի դեմ քրեական գործ հարուցել՝ ոստիկանապետի խորհրդական լինելով հանդերձ՝ այդ ազգակործան արարքները տեսնելու եւ իրավական դաշտում որեւէ գործողություն չանելու համար: Քանի որ, հայտնի փաստ է, որ նրա կողմից թիրախավորված հիմնադրամը ակտիվ գործում է Հայաստանում ավելի քան 20 տարի, եւ գործել է նաեւ այն ժամանակ, երբ Մալյանը եղել է ոստիկանապետի խորհրդական: Եւ ուրեմն, եթե այն ժամանակ Մալյանն ու իր ղեկավարը որեւէ իրավական գործընթաց չեն սկսել, ապա կարելի է եզրակացնել, որ.

  • կամ իրենց դուր է եկել, որ երկիրը կործանում էին «դավադիր սորոսականները»
  • կամ իրենք փայ ունեին «դավադիր սորոսականներից»
  • կամ իրենք ոչ կոմպետենտ են եղել եւ տարիներ շարունակ չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները եւ չեն նկատել, որ «դավադիրները կործանում են երկիրը»
  • կամ իշխանափոխությունից հետո անգործ չմնալու համար՝ գործ են գտել իրենց համար, հատկապես որ իշխանությունների դեմ «պայքարի» գործում ակտիվ է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, որը մոբիլիազրել է բոլոր մոռացության մատնվածներին՝ Մարտի 1-ի գործով բանտում չհայտնվելու համար: 

Բացի այդ, այստեղ մի մեծ անհեթեթություն էլ կա. հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարող են ԼԳՏԲ քարոզի դեմ պայքարել նաեւ նույնասեռականները: Իսկ հանրությանը քաջ հայտնի է, որ այս համակարգված այդ քարոզչության շրջանակում ԼԳՏԲ անձանց դեմ ելույթներ ունեցող, հարցազրույցներ տվող անձանց մեջ բազմաթիվ միասեռականներ կան: 

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը վարչապետ Փաշինյանը Հանրայինի եթերում հայտարարեց, որ նախկին իշխանությունները ունեցել են նույնասեռական անձանց հատուկ ցուցակ, ինչի շնորհիվ էլ այդ ցուցակում ընդգրկված շատ անձինք այս կամ այն կերպ ծառայել են նախկին իշխանություններին: 

Հիմա հետ գանք մեր «Խելքով» հերոսին: 

Վեջինս ինչպես նշեցինք, գաստրոլներով Հայաստանում է, եւ մասնակցում է «ազգակործանարարության» դեմ ցույցերին, ձեռքի հետ լուսանկարվում է Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին՝ գրելով, թե «Էջմիածնում մոմ եմ վառել Ռոբերտ Քոչարյանի համար, սակայն, դատարանը մերժել է նրա բողոքը: Այդ պատճառով էլ անարդարության դեմ պայքարը շարունակվում է, եւ դա պատճառներից մեկն է, որպեսզի ես ավելի հաճախ սկսեմ գալ Հայաստան, եւ ի վերջո հաստատվեմ այստեղ: Հայաստանում պետք է պայքար մղվի անարդարության դեմ եւ ես դիմադրության մի մասն եմ լինելու»: 

Եւ այսպես, մեր «Խելքով» ակտիվիստը, ավարտելով իր եվրոպական տուրնեն՝ որոշել է պայքարել Հայաստանում, այն էլ՝ միանգամից Քոչարյանի համար՝ համալրելով քոչարյանական ակտիվիստների բանակը: Իսկ թե ինչու է որոշել փոխել գործունեության վայրը՝ այդ մասին կարդում ենք նրա հարցազրույցներից մեկում, որտեղ նա ասում է, թե Ֆրանսիայում իրենք պայքարում էին «գլոբալ մաֆիայի դեմ», դրա համար էլ չնայած այն ամիսներ տեւեց, բայց արդյունք չունեցավ: Ապա հայտարարում է, թե իրենք այնտեղ պայքարում էին, քանի որ մարդիկ ունեն աշխատանք, բայց աղքատ են: 
Այսինքն մեր այս գաստրոլոր «խելքով» հերոսը Հայաստան է եկել պայքարելու, քանի որ այնտեղ Եվրոպայում էլ բան չունի անելու, եւ ամենակարեւորը, մեր այս հերոսը եվրոպական մամուլի հերոս է նաեւ: 

Բելգիայում ապրող «խելքով» ակտիվիստի մասին բազմաթիվ ԶԼՄ-ներում կարելի է հրապարակումներ գտնել, որոնց համաձայն «խելքով» Քրիս Բերտերյանը հայտնի է ծայրահեղ աջ շրջանակներում և եղել է նեոնացիստական Nederlandse Volks-Unie (NVU, «Հոլանդական Ժողովրդական Միություն») կուսակցության առաջնորդը Նիդերլանդների հյուսիսային Բրաբանտ նահանգում։ «Մեր սոցիալիզմը ազգային է» պաստառներ է փակցրել Բելգիայի Մեխելեն քաղաքում, իսկ ինչպես հայտնի է՝  «ազգային սոցիալիզը» նացիզմի ամբողջական անվանումն է, որն իր գործունեության ընթացքում օգտագործել է Ադոլֆ Հիտլերի առաջնորդած կուսակցությունը: 

Եւս մեկ ուշագրավ փաստ, ըստ նույն մամուլի հրապարակումների Ռոբերտ Քոչարյանի ազատության համար մոմ վառող եւ աշխատանք ունենալու, բայց աղքատ լինելու դեմ բողոքող «խելքով» Բերտերյանը դատապարտվել է ազատազրկման եւ բանտում է անցկացրել՝ զինված գողության համար:Այսինքն, ազգակործանության դեմ համաշխարհային տուռնեով ցույցերի մասնակցող «խելքով» գլխարկով այս անձը ընդամենը շարքային գող եւ նացիստ լինելով է հայտնի: 

Բերտերյանի մտերիմներից Հակոբ Բերբերյանը, որը նույնպես համալրել է «Ադեկվադ»-ի շարքերը, իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է Քոչարյանի «խելքով» գլխարկի մասին միտքը, հետևաբար նա նույնպես գտնում է, որ իր ընկերն ապուշ է: 

Փաստորեն, այս մի հարցում Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, երբ ասում էր, թե եթե փողոցում տեսնես մեկին՝ «ես խելոք եմ» գլխարկով, ապա նրա մասին պետք է մտածել, որ ապուշ է: