Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 22-26-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 22-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Օգոստոսի 23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում՝
Oգոստոսի 22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կդիտվի +34 +36 աստիճան:
Մարզերում՝