Եղանակը Հայաստանում

Լուսանկարը՝ Սերգեյ Հակոբյանի
Օգոստոսի 24-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 24-ին, 28-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին, 26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում`
Oգոստոսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է քամու ուժգնացում 20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կդիտվի +34 +36 աստիճան:
Մարզերում՝