Եղանակը Հայաստանում

Լուսանկարը՝ Սերգեյ Հակոբյանի. Ազատի ջրամբար
Սեպտեմբերի 5-9-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում՝
Սեպտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +35 +37 աստիճան։
Մարզերում՝