ԵՄ-ն ՀՀ կառավարությունից ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի պատշաճ հետաքննություն
ԵՄ արտգործնախարարի խոսնակն անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շաբաթ օրը «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։
«Մհեր Եղիազարյանը հացադուլից հետո մահացել է կալանավայրում, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը հանձնառու է խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելմանը և մարդու արժանապատվության պահպանմանը ցանկացած հանգամանքներում։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն և կձեռնարկի դրանից ելնող համապատասխան քայլեր», - նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Մայա Կոչիյանչիչը՝ պատասխանելով «Ազատության» Բրյուսելի թղթակցի հարցին։
«Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը մահացել էր սրտամկանի ինֆարկտից, որին նախորդել էր 44-ամյա հացադուլը: