Եռաբլուրի հարակից տարածքում ջարդել և թալանել են Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու ավտոմեքենան
Եռաբլուրի հարակից տարածքում այսօր ջարդուխուրդ են արել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
«Եռաբլուրից դուրս եկանք, տեսանք, որ քրոջս նորապսակ որդու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ջարդել էին, ներսից էլ դրամապանակն էին տարել»,- ասաց Ներսիսյանը: Այլ մանրամասների Ներսիսյանը տեղյակ չէր:
News. am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք:
Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները: