«Եռաբլուրում» հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում երեկ՝ դեկտեմբերի 3–ին, զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան երկօրյա ագրեսիայի ժամանակ զոհված Գայանե Աբգարյանին։
Գայանե Աբգարյանը ծառայում էր Զինված ուժերում, 4 երեխաների մայր էր։ Նա ապրում էր Արմավիրի մարզում։
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվել են 5 կին զինծառայող: Պաշտպանության նախարարությունը հայտնել է նրանց անունները.
Սուսաննա Մարգարի Գրիգորյան, Անուշ Աշոտի Ապետյան, Ալիսա Սուրենի Մելքոնյան, Իրինա Կառլենի Գասպարյան, Գայանե Գևորգի Աբգարյան:
Հիշեցնենք`Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 ռազմագերի։
Հոկտեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձվեց զոհված 13 հայ զինծառայողի մարմին: