«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Բաքուն 13 զինվորականի մարմին է փոխանցել հայկական կողմին

Բաքուն 13 զինվորականի մարմին է փոխանցել հայկական կողմին

Բաքուն հայտարարել է, որ 13 զինվորականի մարմին է փոխանցել հայկական կողմին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
13 հայ զինծառայողների աճյունների հանձնումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
«Մեր ներկայությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների աճյուններ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին նշեց` խոսքը վերաբերում է սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զոհված հայ զինծառայողների մարմիններին։
Թե քանի զինծառայողի աճյուն է փոխանցվել, Կարմիր խաչի ներկայացուցիչը չհայտնեց։

Րոպեներ անց ՀՀ ՊՆ մամուլի խոսնալ Արամ Թորոսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:

Հիշեցնենք`Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։