Կարեվոր
Էրեբունի - Երևան 2804 (տեսանյութ)
էՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ 2804 ամյակն է
ՄԵՂԱ ՔԵԶ, ԵՐԵՎԱՆ
... Երբ 1988-ի դեկտեմբերին ավերված Լենինականի փլատակների տակից դուրս էին գալիս հրաշքով փրկվածները ու հարցնում էին. «Երևանին հո բան չի՞ պատահել», քո սիրտը ո՞նց չէր պայթում, քաղաք, աղետյալի սիրո չափերից: Դու ո՞նց չէիր տարուբերվում, երբ այդ հարցի մեջ ավելի շատ տագնապի դող կար, քան այն դողը, որ ցնցել էր ոտքի տակի հողը:
Մեղա քեզ, Երևան, մեղա, եթե երբևէ կասկածել ենք կամ արժանի չենք եղել քո սիրո ջերմությանը: Մեղա, եթե միայն տագնապն է, որ արթնացրել է մեր ներսի բովանդակ գորովը: