Էրիկ Շամամյան. Սա այլ մակարդակ էր, որը էսօրվա իրականության մեջ չկա (տեսանյութ)

Հաղթանակած երկրի ղեկավարի ու զոհվածի մոր էս խոսակցությունը հպարտության առիթ էր տալիս: Էն հարգանքն ու ողջախոհությունը, որ ցուցաբերում ա Նախագահը զոհվածի ու զոհվածի մոր նկատմամբ, ես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանի մոտ, Սերժ Սարգսյանի մոտ(ով զոհվածի մորը վռնդում էր, որովհետև իր տոնը խանգարում էր), ու Նիկոլ Փաշինյանի մոտ(ով Եռաբլուրում զոհվածների ծնողներին քարշ էր տալիս):
Սա այլ մակարդակ էր, որը էսօրվա իրականության մեջ չկա: Էսօրվա իրականության մեջ կա ատելության քարոզ արցախցի ծագում ունեցող հայերի նկատմամբ, կա բամբասանքի ու նեգատիվի մթնոլորտ, որը նիկոլիզմի դրսևորումն ա:
Դեռ շատ երանի կտանք, որ 90-ականների «մթի ու ցրտի» Հայաստանի համախմբված ու հաղթանակած հայության ոգին ունենանք, երբ ազգը չէր զգում պատերազմի ծանր հետևանքները մաշկի վրա ու պատերազմի տարիները անվանեց «վատ, ցրտի, մթի» տարիներ:
Տա Աստված, էդ «վատ» տարիների ոգին վերականգնվի...