Էս ո՞նց եղավ, որ այսպես եղավ. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Մութ ու ցուրտ Ուկրաինա
...Եվ Ուկրաինայի իրադարձություններին այսքան հետևելով՝ չենք տեսել գեթ մի դեպք, որ ինչ-որ մեկը տեղի ունեցողը համարի ցուրտ և մութ ժամանակներ: Գուցե պատճառն այն է, որ ուկրաինական դաշնակներ գոյություն չունեն, կամ բտված մտավորականությունը պատմության գիրկն է անցել, կամ հանուն իշխանամոլության ոչ ոք պատրաստ չէ պատերազմը շահարկել:
Իսկ Հայաստանում նման մարդիկ պատերազմի տարիներից մինչև հիմա վխտում են: Ավելի շատ գիտակցաբար, քան բնազդաբար, տարիներ շարունակ մեր հաղթանակները, նվաճումները քարկոծել են, վարկաբեկել դրանց նշանակությունն ու այդ հաղթանակները կռողներին:
Լաչին պահող չկա՞
Ու մեկ էլ տեսնում ես. պլշած, հիմա չորս կողմն են նայում. բա ինչի՞ սենց եղավ: Բա մենք հերոս ժողովուրդ էինք, էս ինչի՞ են մեզ ջարդում: Լաչինի միջանցքը մի շաբաթ է, փակ է: Վայ, հասեք. Ռուսաստան ջան, մի բան արա, Արևմուտք, բոյիդ մեռնեմ, արի, տես ինչ ես անում: Իրան ջան, դու ես մեր հույսը:
Նոր են իբր հասկանում Լաչինի միջանցքի նշանակությունը: Իսկ որ Լաչինի միջանցքը աներևակայելի ջանքերի շնորհիվ 1992-ին բաց էր ու անխափան գործում էր, դրա համար պետք էր երախտագիտություն հայտնել Վանո Սիրադեղյանին, էն Սիրադեղյանին, որին սարքին Բեն Լադենից բեթար բոբո, ու շարունակում են այդպես վարվել: Իսկ հիմա Լաչինն էլ կփակեն, նորանոր պահանջներ էլ կդնեն, բա ի՞նչ էիք ուզում: Ադրբեջանում շատ լավ տեսնում են, թե ոնց ենք մենք ինքներս մեր հաղթանակները փոշիացնում, մեր հերոսներին ոչնչացնում, ասում են՝ դե, ինչի՞ չօգտվենք դրանից:
Իմքյալականների հիշատակարանը
Էն իմքայլական պատգամավորն ասում է՝ դե գիտե՞ք, սա 1994-ից է սկսվել: Մենք ի՞նչ մեղավոր ենք, որ 94-ին զինադադար է եղել: Այ... դե արի ու մի ասա, զինադադարի ու կապիտուլյացիայի միջև տարբերություն չկա՞: 94-ի զինադադարով մի միլիմետր հող չենք զիջել, իսկ դուք աշխարհի գլոբուսով եք փորձում Հայաստանի սահմանները ճշտել, տեսնեք՝ տակն ինչ է մնում:
Լիպարիտյանագետները
Երկու օր առաջ Ժիրայր Լիպարիտյանի գրքի շնորհանդեսն էր: Լիպարիտյանի ցանկացած աշխատություն ուսումնական պատրաստի ձեռնարկ է ցանկացած ուսանողի, քաղաքագետի, քաղաքականությամբ զբաղվողի, պետական պաշտոնյայի համար: Մենք կանխատեսել էինք, որ գրքի շնորհանդեսը ծանր է տանելու ԵՊՀ արևելագիտականի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Դե, մարդը ասելու, գրելու, միտք հայտնելու ունակություն չունի, ստիպված վենա է մտել Լիպարիտյանի հոդվածներին ու գրքերին:
Չգիտենք, ոնց էր ստացվել, որ մոռացել էինք նշել, որ Լիպարիտյանի գիրքը նույնքան ծանր է տանելու Շուշիի հռչակագրի հերոս Ավետիք Իշխանյանը: Վերջինիս համար էլ են ծանր ժամանակներ. հռչակագիրը մնացել է փշալարերից կախված, Սորոսի գրասենյակը փակվեց, խեղճին մնացել է ժամը մեկ թարմացնել լրահոսը, տեսնի, թե Լիպարիտյանը բան-ման հո չի՞ ասել: Թե ասել է, լավ է, կարելի է սեփական գոյության մասին հիշեցնել:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: