«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Ես ու դու որ մենակ լինեինք, քեզ պատուհանից դուրս կգցեի»․ մայրն ահազանգում է ոստիկանությունում բռնության մասին. Forrighst

«Ես ու դու որ մենակ լինեինք, քեզ պատուհանից դուրս կգցեի»․ մայրն ահազանգում է ոստիկանությունում բռնության մասին. Forrighst

 Forrighst.am-ը գրում է.

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Սոնյա Սարգսյանը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ին ահազանգել է՝ տեղեկացնելով, որ իր որդին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողի կողմից բռնության է ենթարկվել։ Նրա որդին՝ Բորիս Մկրտչյանը, այժմ կալանավորված է։

«Հուլիսի 3-ին՝ ժամը 23:00-ին, տղաս գնացել է սուպերմարկետից ծխախոտ գնելու, տեսել է, որ քաղաքացիները վիճում են։ Ինքը հարցնում է՝ ի՞նչ է եղել, հաշտեցնում է։ Ոստիկանները գալիս են իմ տղային մի մութ տեղում ծեծում են։ Էդ մութ տեղից դուրս է գալիս, որ կոշիկները փնտրի, իրեն ծեծող օպերը՝ Գարուշ Պապիկյանը, առաջ է գալիս ու թևը բռնում, որ տանի բաժին ու մեր է ուշունց տալիս (հայհոյում է), իմ տղան այդ պահին ապտակում է։ Իրեն տանում են բաժին, ճանապարհին մի լավ ծեծում են։ Ոստիկանությունում էլ բաժնի պետի տեղակալ Ասոյանն ասում է՝ ես ու դու որ մենակ լինեինք այստեղ, քեզ պատուհանից դուրս կգցեի»,-Forrighst.am-ի հետ զրույցում պատմել է մայրը՝ շեշտելով, որ որդու վիճակն այնքան վատ է եղել, որ ձերբակալման ժամերի ընթացքում մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: