Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատին. հայտարարություն
Նոյեմբերի 9֊ի հրադադարի մեկ տարվա կապակցությամբ Եվրամիության արտգործնախարարի խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարությամբ Բրյուսելը կոչ է անում կողմերին խստորեն հարգել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, լիակատար համագործակցություն ծավալել ականազերծման և սահմանային շրջաններում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակում է մնալ հավատարիմ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացմանը, Ստանոն հիշեցնում է, որ Բրյուսելը կարևոր դեր է խաղացել ձերբակալվածների ազատ արձակման և ականների քարտեզների փոխանակման հարցում:
«Եվրամիությունը նաև աջակցել է հակամարտությունից տուժած մարդկանց` ավելի քան 17 միլիոն եվրո տրամադրելով մարդասիրական նպատակների համար, այդ թվում` ականազերծման և վերականգնման», - ասված է հայտարարությունում: