«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ

Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը: