Արցախ
Ղուլյանը գործընկերային հարաբերությունների արդյունք է համարում Արցախի ներկա և նախկին նախագահների քայլը Քոչարյանի հանդեպ
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումին պետք է վերաբերվել որպես մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք:
«Կարծում եմ, որ այն, ինչ արդեն ասվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցությանը, այլ կալանքը փոխելու հարցին: Եվ ուզում եմ, որ դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք»,-ասաց Ղուլյանը: