«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Գուլուզադեն՝  ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի 4 բանաձևերի ու Հայաստանի կարողությունների մասին

Գուլուզադեն՝  ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի 4 բանաձևերի ու Հայաստանի կարողությունների մասին

1999թ․, Ադրբեջանի արտաքին հարցերով պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն, ով այդ տարիներին նաև Ղարաբաղի հարցով Ադրբեջանի կողմից հիմնական բանակցողն էր, իր հեղինակած հոդվածում մեկնաբանում է ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի 4 բանաձևերն ու Հայաստանի կարողությունները․

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը մեկը մյուսին հաջորդեցին ի պատասխան Հայաստանի կողմից ադրբեջանական նորանոր տարածքների բռնազավթման։ Այդ փաստաթղթերն ընդունվեցին Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի և Զանգելանի շրջանների օկուպացիայից հետո։ Դրան նախորդած բուն ԼՂ-ի, Լաչինի և Շուշիի շրջանների բռնազավթումը որևէ արձագանք չստացավ։ 
[...]
Բոլոր այդ բանաձևերը կոչ էին անում ազատել տեղի «էթնիկ» հայերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքները, ինչպես նաև հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ այդ բանաձևերը չեն ճանաչում ագրեսիայի փաստը, և իբրև ագրեսոր չեն մատնանշում Հայաստանը, չեն դատապարտում ագրեսորին, ագրեսորին պատժելու և նրա զոհի ոտնահարված իրավունքները վերականգնելու համար որևէ պատժամիջոց չեն սահմանում։ 
[...]
Մեր դիվանագետների՝ Հայաստանի ագրեսին դատապարտելու աղաչանք-պաղատանքը մնաց «ձայն բարբառոյ հանապատի»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արվում էր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ազատվի կատարած ագրեսիայի համար պատասխանատվություն կրելուց» (մեջբերումը թարգմանաբար՝ «Ազգ»-ի)։

Ի դեպ, ՄԱԿ-ի բանաձևերը թե՛ այն ժամանակվա Հայաստանի ընդդիմությունը, թե՛ քոչարյանասերժական, թե՛ փաշինյանական իշխանություներն ու իրենց արբանյակները Հայաստանի պարտությունն էին/են համարում։ 
Զարմանալու կարիք չկա։ Այս մարդկանցից որոշները 1994 թվականի զինադադարն էլ էին/են պարտություն համարում, իսկ որոշներն էլ Արցախը բանակցություններից դուրս էին թողոնում, ապա հպարտանում, որ երբ Հայաստանն է խոսում Արցախի փոխարեն, դա ավելի ծանրակշիռ է ընկալվում։

Հարութ Ուլոյան