Խոսք
«Հաղթելու ենք, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորներն իրար հերթ չեն տալիս գրանցվելու»

Որպես կամավորներ առաջնագիծ են մեկնում նաև հայաստանյան մի շարք նախարարների որդիներ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հաղթելու ենք, քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորներն իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով հայ ժողովուրդ»,–գրել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ հազարավոր մարդիկ զինկոմիսարիատների դիմաց սպասում են իրենց հերթին։ Կամավորների մեջ քիչ թիվ չեն կազմում նաև կանայք։