«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ՀԱԿ-ը՝ Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերափոխման վերաբերյալ

ՀԱԿ-ը՝ Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերափոխման վերաբերյալ

Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ 

Առկա իրողությունների թելադրանքով, առաջիկա հինգ տարիների համար ՀԱԿ-ը առաջնային է համարում արմատական լուծումները հետևյալ ուղղություններով.


1. Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերափոխում

ա) Մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության Նախագահի ընտրություններ:

բ) Արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով, մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգի /տե՛ս նաև Կոնգրեսի 04․06․2018 և 23․07․2018 հայտարարությունները/։

գ) Քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակությունը դիտարկելով որպես ժողովրդավարության և իրավական պետության գլխավոր պատվար, ինչպես նաև պետական կառավարման կադրային դարբնոց, հատուկ քաղաքականություն իրականացնել դրանք առողջացնելու և զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես.

  • Ընդունել «Կուսակցությունների մասին» նոր օրենք, տնտեսական և կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը զուգահեռ աստիճանաբար ներդնել կուսակցությունների ֆինանսավորման խնդրի լուծման նոր հայեցակարգ՝ պետական ֆինանսավորումից անցում կատարելով հասարակական ֆինանսավորման, կիրառելով կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման Հունգարիայի և Գերմանիայի փորձը: Ըստ այդմ, օրենսդրորեն նախատեսել, որ օրենքով սահմանված ԱԱՀ-ի դրույքաչափի 0.25 տոկոսի չափով հաշվարկված հարկի գումարը տնտեսվարող սուբյեկտները փոխանցում են իրենց նախընտրած կուսակցություններին և հ/կ-ներին, իսկ ֆիզիկական անձանց նվիրատվությունները եկամտահարկի հաշվարկման առումով համարվում են ծախս։
  • Հիմնավորապես վերանայել արհմիությունների ձևավորումն ու գործունեությունը կարգավորող առկա օրենսդրական դաշտը, ստեղծել առավելագույն պայմաններ իրական, կենսունակ արհմիությունների զարգացման համար։

դ) Գործարկել հանրային հեռարձակման համար նոր թվային հաճախականությունները, եւ դրանք տրամադրել բոլոր հիմնական քաղաքական եւ հասարակական ուղղությունների դիմողներին։

Շարունակելի...