«  Նոյեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Դուք խլեցիք մեզանից մեր հաղթածի հոգեբանությունը կոտրելով հայ ժողովրդի ողնաշարը

Անահիտ Օհանյան. Դուք խլեցիք մեզանից մեր հաղթածի հոգեբանությունը կոտրելով հայ ժողովրդի ողնաշարը

«Արտառոց ոչինչ» տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում պատերազմի, ոչ մի թիզականների կուսակցությունները խայտառակ  պարտություն են  կրել կանգնեցնելով Հայաստանը և հայ ժողովրդին անդունդի եզրին։ Դուք բոլորդ Խլեցիք մեզանից 90-ականների ծանր, անհնարին թվացող ձեռք բերված հաղթանակները։

Դուք խլեցիք մեզանից մեր հաղթածի հոգեբանությունը Կոտրելով հայ ժողովրդի ողնաշարը։

90-ականների  հաղթանակը որակեցիք մութ ու ցուրտ տարիներ, սովի տարիներ 
Հաղթողին հող տվող
Դավաճանին հաղթող
Հոսանքը հողանցեցիք
Շուշիի ազատագրումը ոչ ցանկալի և անտեղյակություն անվանեցիք...

Արդյունքում կորցրեցինք տանջանքներով ձեռք բերված բայց էդպես էլ չգնահատվածը։

Ես «մութ ու ցուրտ, սովի» տարիներն եմ ուզում
Սառնամանիքին ցայտաղբյուրից  9 հարկ ոտքով բարձրացվող դույլերով ջրերն եմ ուզում
Փոքրիկ սենյակում հազիվ վառելիք հայթայթած վառվող Վառարանի  ջերմությունն եմ ուզում
Կես բուխանկա Հացի կարագի կտրոններն եմ ուզում
Սպիրտայրոցի վրա եփած սուրճն եմ ուզում
Պարսկական կիսաայրվող պեչենին եմ ուզում
Ես մեզանից խլած հաղթանակն եմ ուզում։

«Մութն ու ցուրտը» մեր ժողովրդի հաղթանակն էր․ դա այն գինն էր, որը վճարում էր պետություն կերտող ազգը։ Պարտությունը եկավ այն ժամանակ, երբ խավար անվանեցին այն տարիների լույսը։ Եվ մինչև չվերադառնանք այդ տարիների մտավոր ազնվությանը, մենք չենք կարողանալու դուրս գալ այսօրվա իրական մութ ու ցրտից և նորաձև մտքի անլույս վիճակից։

Անահիտ Օհանյան


«...Ուստի ինձ մնում է միայն նե­րողամտություն հայցել մեր ժո­ղովրդից՝ հանուն Արցախի փրկու­թյան նրան պատճառած տառա­պանքների համար...»:

Լևոն Տեր-Պետրոսյան6 նոյեմբերի, 2007թ.