«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Դուք այս ի՞նչ անբարոյականության բարձրագույն դպրոց եք ավարտել

Անահիտ Օհանյան. Դուք այս ի՞նչ անբարոյականության բարձրագույն դպրոց եք ավարտել

Երբ մարդը սեփական դավաճանությունը սկսում է արդարացնել  դավաճանվածին պիտակավորելով, մեղքը դիմացինի վրա բարդելով, հենց այդտեղից էլ ծնվում է իրական նիկոլականությունը։

Ժամանակին լևոնական, հիմա նիկոլական դարձած մի խումբ կա, որ այսօր  մեղադրում է, թե իբր ՀԱԿ-ը  ռուսամոլ  է դարձել։
Տեր-Պետրոսյանը ձեր ասած «ռուսամոլ» Ծառուկյանի հետ բուրժուադեմոկրատական հեղափոխություն էր անում, և նիկոլը հենց դա էլ առիթ դարձրեց, որպեսզի   խզի իր կապերը ՀԱԿ-ի հետ։
Այսինքն այն մարդիկ, որոնք 2021-ին շատ լավ տեղյակ էին թե բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարից, թե նիկոլի դժգոհությունից...

Բա ինչո՞ւ 2021-ին վազելով մտաք այդ «ռուսամոլ» ՀԱԿ-ի ցուցակ, այլ թեկուզ  մի փորձ չարեցիք հայտնվելու ՔՊ-ի ցուցակում։
Պատասխանն այնքան պարզ է, որ նույնիսկ թաքցնել չի ստացվում․ ձեր քաղաքական անհայտությամբ փաշինյանը ձեզ իր մոտ անգամ չէր թողնի, ուր մնաց  ցուցակում տեղ տար։ Իսկ ՀԱԿ-ը ձեզ պետք էր, որպեսզի նրա անունի ու քաղաքական կշռի հաշվին մի փոքր բարձրացնեիք ձեր արժեքը, հետո արդեն հարմար պահին ձեզ թանկով վաճառեիք որպես «նախկին լևոնական»։
Հիմա էլ նստել  բարոյախոսի դեմքով դասեր եք տալիս, թե բա «ռուսամոլ»:
Իսկ դուք գաղափար երբևէ ունեցե՞լ եք։ Չեմ կարծում: Դուք միշտ գնացել եք այնտեղ, որտեղ գրանտն է, փողն է, մեդիան է, դե անվտանգ «հերոսությունը» կա ու կա:

Մյուս խումբն ավելի քստմնելի  է։

Սրանք էլ թե «ժամանակին մեր կողմից շատ հարգված  Լևոնն ու ՀԱԿ-ը միավորվեցին իրենց վրա կրակողների հետ»։
Նույնիսկ եթե այդ ձեր աբսուրդ մեղադրանքը մի պահ ճիշտ համարենք, մի հարց կա․

Այ..., երբ Լևոնի թևերը ոլորում էին, ՀԱԿ-ի տղերքին ջարդում էին, ժողովրդի վրա կրակում էին, դուք ու՞ր էիք։ 
Ո՞ր ծակում էիք թաքնվել։ 
Ո՞ւմ էիք հաճոյանում, որ հանկարծ ձեզ ՀԱԿ-ի հետ չկապեն։
Քանի՞ քաղբանտարկյալի համար եք դատարանի դռների մոտ պայքարել:
Քանի՞   փախուստի մեջ գտնվողին եք ձեր տանը պահել։
Քաղբանտարկյալին մի կտոր հաց  տարե՞լ  եք բերդ։
Որևէ  ընտանիքի սատարե՞լ եք, որի տղան, ամուսինը  քաղաքական պայքարի պատճառով կալանավորված է եղել:

Հիմա եկել  բարոյականությունից ու սկզբունքներից եք խոսում...
  «Լևոնը միացել է իր վրա կրակողների հետ»։
Եթե նույնիսկ «միացել» է, լավ է արել, աչքներդ էլ հանել է։ Որովհետև այն ժամանակ, երբ մարդիկ փողոցում հարվածներ էին ստանում, դուք կրակող Քոչարյանի ու Նեմեցի  ահից ձեր բիզնեսների պատերի վրայից Լևոնի նախընտրական պաստառներն էիք պոկում, որ հանկարծ ձեզ  չնեղեն:

Դուք այս ի՞նչ անբարոյականության բարձրագույն դպրոց եք ավարտել:

Ու հիմա նույն կրակողներից վախեցած մարդիկ եկել  մեղադրում են Լևոնին. «իր վրա կրակողների կողքը  կանգնելու մեջ»։
Եթե դա անգամ ճիշտ լիներ, դուք դրանից նեղվելու ոչ մի բարոյական իրավունք չունեք։ Որովհետև պայքարի ժամանակ ոչ միայն բացակա եք եղել, այլ  նաև ձեր «թաքուն քվեն» Սերժին եք տվել:  Վտանգի պահին ծպտվածներ, իսկ հիմա հարմար տեղավորվել եք հերթական իշխանության գրկում:

Այսօր նիկոլին եք նույն նվաստ ծառայությունը մատուցում:
նիկոլին բերդում մի բաժակ ջուր տարե՞լ եք, որ հիմա էդ կարգի դոշ եք  ծեծում  նիկոլի համար։

Հայաստանը փոքր երկիր է։ 
Բոլորը բոլորի անցյալը գիտեն։
Ձեր դեմքերին կարող են մարդիկ  ժպտալ, բայց ձեր հետևից հայհոյում են:
Որովհետև  հասկանում են, որ դուք «գաղափարական»... եք: 
Կարմիր գիծ ունեցեք, ամոթ է:

Անահիտ Օհանյան