Մարտի 1
ՀԱԿ-ը միջոցառումների շարք է նախատեսում մարտի 1-ին
Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված երթին:
Կոնգրեսի ներկայացուցիչները այցելելու են 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի շիրիմներին՝ նրանց հարազատների հետ:
Նշենք, որ ժամը 17:30 -ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվելու:
Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել հրավիրված երթին:
Նյութը հասանելի է նաև ռուսերեն