Տարածաշրջան
Հալեպում հայ սակրավոր է վիրավորվել
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ-ականը:
Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ականազերծման աշխատանքները շարունակվում են: