«  Հունվար 2022  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՀԱՊԿ. Հայաստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում

ՀԱՊԿ. Հայաստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում

Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար», - հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Խաղաղապահ ուժերում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Հայաստանը մոտ 70 խաղաղապահ կուղարկի Ղազախստան, գրում է ՌԻԱ-Նովոստին:

Հիշեցնենք՝ հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել: