«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան․ Վեթինգը շատ փափուկ միջոց է (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան․ Վեթինգը շատ փափուկ միջոց է (տեսանյութ)

«Ազաությունը» ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:

«Ազատություն»․ - Ուշացա՞վ Նիկոլ Փաշինյանը անցումային արդարադատության հարցում:

Զուրաբյան․ - Ուշացավ շատ բաներում, որոնք վերաբերում են եթե ոչ անցումային արդարադատության գործընթացը ֆորմալ սկսելուն, բայց ըստ էության շատ բաներ անելու, որը տեղավորվում է անցումային արդարադատության տրամաբանության մեջ: Օրինակ, շատ պարզ բան․ խոսվում է հիմա, թե դատական իշխանությունը կոռումպացված է, կախված է Ռոբերտ Քոչարյանից, այլ մարդկանցից, ովքեր ստեղծել են այդ իշխանությունը: Բայց մենք գիտենք, չէ՞, քանի կաշառակեր դատավոր կա: Անգամ նամակ հրապարակվեց, համաձայն որի ինչ-որ դատավոր բողոքում էր Վճռաբեկ դատարանի ղեկավարից, որ կաշառքը արդար չի բաժանվել՝ սպառնալով դիմել Սերժ Սարգսյանին, որ նա արդարություն մտցնի: Կոնկրետ էդ դեպքում անձեր կային, և շատ հանգիստ կարելի էր քրեական գործեր հարուցել, մարդկանց պատժել: Եվ եթե հիմա տասը դատավոր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն նստած լինեին բանտերում, հավատացեք, դատական իշխանությունը իրեն շատ ավելի օրինական, օրինապաշտ կպահեր: Շատ բաներ ուշացվել է:

«Ազատություն»․ - Հիմնական սկզբունքները հիմա ընդունելի՞ են՝ վեթինգ, ունեցվածքի, քաղաքական կապերի ստուգում, եթե ոչ՝ հեռացեք: Կամ դրա արդյունքներով հրաժարական տվեք:

Զուրաբյան․ - Կարելի է վեթինգ անել: Թեև ես ասում եմ, որ վեթինգը շատ փափուկ միջոց է: Կարելի է ուղղակի այն դատավորներին, որոնք կաշառք են վերցրել և անարդար վճիռներ կայացրել, կամ, ասենք, այն մարդիկ, ովքեր ակնհայտ, ամբողջ հանրության առջև, ամբողջ աշխարհի առաջ ակնհայտ անարդար վճիռներ կայացրեցին Մարտի 1-ի գործերով, երբ որ ուղղակի սարքում էին, և բոլորը տեսնում էին, որ խախտվում էր պաշտպանության և մեղադրանքի կողմերի հավասարությունը, բացի դրանից, առանց ապացույցների, առանձ լուրջ քննության մարդկանց տալիս էին այն վճիռը, որը պատվիրված էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: Հիմա այդ մարդիկ չպիտի՞ արդեն վաղուց պատասխան տային: Վեթինգը ո՞րն ա: Շատ ավելի ուժեղ զենք կար՝ ուղղակի քրեական իրավունքը գործի դնելու: Իրավապահ մարմինները ինչո՞վ են զբաղված, ասենք, ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղված: Այս ամբողջ մի տարվա ընթացքում մի հատ Մանվե՞լ են բռնել: Պիտի էս բոլոր գործերը վաղուց արդեն արդյունքներ տված լինեին, արդեն առնվազն մի տասը դատավոր, եթե ոչ ավելի, բանտում պիտի նստած լիներ: Ուրիշ մթնոլորտ կլիներ հիմա երկրում:

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք չեք կարծում, որ դատական ռեֆորմով, որի անունն անցումային արդարադատություն է, կամ վեթինգ, ինչպես Փաշինյանն է ասել, այս հարցը կլուծվի:

Զուրաբյան․ - Օրինակ, ես հիմա չգիտեմ, և իշխանությունների գործողություններից չտեսանք դա․ իրենք պատրա՞ստ են զանգվածաբար մարդկանց իրավունքների ոտնահարման շտեմարանը ստեղծելուն և ճշմարտության և հաշտեցման հանձնաժողով ստեղծելուն: Եթե դու խոսում ես անցումային արդարադատության մասին, բայց անցումային արդարադատության առանցքային գործիքը չես ուզում ստեղծել, դա շատ վտանգավոր է: Անցումային արդարադատությունը առաջին հերթին վերաբերվում է նրան, որ երկրում տարիներ շարունակ բռնապետության օրոք զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները՝ մարդկանց սպանել են, խոշտանգել են, ծեծել են, ունեզրկել են, աշխատանքից են հեռացրել քաղաքական դրդապատճառներով և այլն, և այլն: Էդ դեպքերում, երբ որ տեղի ունենում հեղափոխություն, որը հեռացնում է այդ բռնապետությունը, հասարակության առաջ կանգնում է խնդիր՝ վերականգնել մարդկանց վստահությունը և հավատը պետական ինստիտուտների նկատմամբ: Եվ դրա գլխավոր գործիքը մարդկանց իրավունքների վերականգնումն է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել սկզբնաղբյուրի տեսանյութում