«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. «Նման ցնորամտություն իրեն կարող է թույլ տալ կամ քաղաքականապես անմեղսունակը, կամ...»

Հարութ Ուլոյան. «Նման ցնորամտություն իրեն կարող է թույլ տալ կամ քաղաքականապես անմեղսունակը, կամ...»

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե «եթե մեկ տարի առաջ սեղանին դրվեր փոխզիջումային ինչ-որ տարբերակ, որը ենթադրելու էր 5-7 շրջանների վերադարձ, կհամաձայնեի՞ն», Բաբայանը պատասխանում է հետևյալը. «Փաստորեն, հիմա Ադրբեջանը ստացել է ավելին, քան ստացել է [երևի նկատի ունի` ցանկանում էր ստանալ] , և ի՞նչ է, պատրա՞ստ է կարգավորման, բնական է, ոչ: Սա ցույց է տալիս, որ մենք ավելի ճիշտ էինք պատկերացնում Ադրբեջանին, եթե նրա համար այդ 7 շրջաններն էին հիմնական խոչընդոտը, վաղուց լուծված էր հարցը: Սատցել են ավելին՝ 80 տոկոսը Արցախի Հանրապետության տարածքների, և ի՞նչ, նույն ձևի կարծր դիրքորոշում, ավելի վատ, ավելի ագրեսիվ, ավելի ծավալապաշտական»:

Այսինքն, ըստ էության, Բաբայանը, ինչպեսև Հայաստանի իշխանական քարոզչամեքենան, հետին թվով, փորձում է արդարացնել ոչմիթիզական քաղաքականությունը:

Բաբայանը, փաստորեն, նախկին խաղաղ կարգավորման պլաններն ու 44-օրյա պատերազմի հետևանքները դնում է նույն հարթության վրա: Նման ցնորամտություն իրեն կարող է թույլ տալ կամ քաղաքականապես անմեղսունակը, կամ ցանկացած անբարոյական գնով սեփական սխալները սրբագրողը: Ով ուզում է լինի. թե´ Արցախում, թե´ Հայաստանում:

Հարութ Ուլոյան