Բանակ
Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
«Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):
Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: