Օրացույց
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոն
- Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով:
- Տոնը նշվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-23, 2023-07-15, 2024-07-06, 2025-07-26, 2026-07-11, 2027-07-03, 2028-07-22, 2029-07-07, 2030-07-27:
Читать на русском