Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԶՈւ հատուկ ջոկատայինները զորավարժություն են անցկացրել
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները «Close Quarter Battle– 2021» զորավարժություն են անցկացրել:Այս մասին գրում է Greek City Times պարբերականը:
«Զորավարժություններն անցկացվել են նոյեմբերի 22-26-ը ՝ համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում:
Համատեղ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել մարտական պայմաններում Միացյալ հատուկ նշանակության ուժերի մարտունակության մակարդակը և փոխգործակցությունը:
Զորավարժությունը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:
Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններն արտացոլում են երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության բարձր մակարդակը»: