Հայաստանից Լիբանան հատուկ չվերթը կկայանա օգոստոսի 8-ին
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Լիբանան ուղարկվող հրատապ օգնության հատուկ չվերթը տեղի կունենա օգոստոսի 8-ին: Այս մասին գործադիրի օգոստոսի 6-ի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Արդեն իսկ նախապատրասական աշխատանքներ են տարվում, այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Մի քանի տարբերակներ են քննարկվում ինքնաթիռի, այսօր օրվա վերջ օգնության չափաքանակն ու տեսակը վերջնական ամբողջական կունենանք: Օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն մեր գրասենյակում քննարկվող տարբերակները և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»,- ասաց Ավինյանը:
Հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: