«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Հայաստանում Իրանի դեսպանատան հատուկ գրառումը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին

Հայաստանում Իրանի դեսպանատան հատուկ գրառումը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հատուկ գրառում է արել X-ում Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին, որում լրացուցիչ մանրամասներ է հայտնել զրույցի մասին, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«Վերջին զարգացումներից հետո Իրանի դերը տարածաշրջանում աճում է, և հայ-իրանական քննարկումները առավել կարևոր են դառնում Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման համար:
Հայաստանի ինքնիշխան խաղաղության կուսակցությունը գործում է», գրել է նա:

Հայաստանում Իրանի դեսպանատան հատուկ գրառումը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին

«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի և Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և դրա առավել ամրապնդման ուղիները։

Այս հանդիպման ընթացքում Խալիլ Շիրղոլամին մանրամասն ներկայացրեց  ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիայի, նրանց ձախողման և իրենց նպատակներին չհասնելու և ներկա իրավիճակի մասին։

Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդգծելով Իրանի և Հայաստանի ժողովուրդների քաղաքակրթական հարուստ ժառանգությունը, ինչպես նաև Իրանի մեծ ներուժը, հաջողություն մաղթեց Իրանի կառավարությանը և ժողովրդին»։

در دیدار سفیر جمهوری اسلامی ایران در ایروان با لوون ترپتروسیان اولین رییس جمهور ارمنستان، دوستی دیرینه دو ملت ایران و ارمنستان و راه های تقویت بیشتر آن مورد بحث و تبادل نظر قرار گرفت. خلیل شیرغلامی در این دیدار توضیحات مبسوطی در مورد تجاوز ایالات متحده و رژیم اسرائیل به ایران و شکست آنان در دستیابی به اهداف خود و شرایط کنونی ارائه داد. لوون ترپتروسیان با تاکید بر پیشینه تمدنی دو ملت ارمنستان و ایران و ظرفیت های بزرگ ایران، برای دولت و ملت ایران آرزوی موفقیت کرد.

IRI Embassy in Armenia

Հիշեցնենք, երեկ՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։