Կարեվոր
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման եւ խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։
Նշենք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հատուկ գրառում է արել X-ում Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին, որում լրացուցիչ մանրամասներ է հայտնել զրույցի մասին:


