Պաշտոնական
Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն
Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։