«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հայաստանը նախաձեռնել է Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց

Հայաստանը նախաձեռնել է Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց

Հայաստանը նախաձեռնել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթացը: Արտաքին գործերի նախարարությունը այս մասին արդեն ծանուցել է հանձնաժողովի քարտուղարությանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

1997 թվականից Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի անդամն է Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ փոխարինող անդամը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ 2015 թվականի փոփոխությամբ ընդունված Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանն է:

Վենետիկի հանձնաժողովը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում հայտնվեց երկու պատճառով: Նախ՝ Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հուլիսի 18-ի որոշմամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: Առաջարկը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից: Մեկ շաբաթ անց հաղորդվեց, որ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով էլ Վենետիկի հանձնաժողովին է դիմել արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։

Ներկայացված երկու հարցերի վերաբերյալ էլ խորհրդատվական եզրակացություն միջազգային կառույցը դեռ չի ներկայացրել։

Պարզ չէ, թե Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը այդ եզրակացությունների տրամադրման հարցում ինչ մասնակցություն ունի, նշում է «Ազատությունը»: