Կարեվոր
Հայրենիք է վերադարձել ևս 5 ռազմագերի. անունները հայտնի են
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի։ Հայրենիք վերադարձածները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։ Ռազմագերիների վերադարձն իրականացվել է Հունգարիայի միջնորդությամբ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է այսօր Հայաստան վերադարձած 5 հայ գերիների անունները։ «Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք`
Սարգիս Աբրահամյան Արթուրի,
Արման Խաչատրյան Վաչագանի,
Վահե Աղաջանյան Սասունի,
Սուրեն Խաչատրյան Լյովայի,
Արամ Ավետյան Արտյոմի»։