«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀՀ ՄԻՊ. Բացարձակ անթույլատրելի են Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը

ՀՀ ՄԻՊ. Բացարձակ անթույլատրելի են Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը

Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանան` Պարգև քահանա Զեյնալյանը, Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել սպասել Աստծո դատաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Պարգև քահանա Զեյնալյանը հայտնեց` այս պահին եկեղեցում է։

Փաշինյանը Սիսիան այցի ընթացքում մտել էր Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։ Եկեղեցում քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը՝ ի պատասխան ձեռքով եկեղեցու դուռը ցույց տալով։ Դրանից հետո տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում է` մի շարք մարդիկ շտապում են եկեղեցի քահանայի հետ հաշվեհարդար տեսնելու։

Պարգև քահանա Զեյնալյանը պարզաբանեց, որ իր` նման քայլի պատճառը հայրենիքում տեղի ունեցածն էր։ Նա հայտնեց, որ Փաշինյանին եկեղեցի մտնելիս չի տեսել, քանի որ սենյակում է եղել։

«Փաշինյանին չեմ արգելել եկեղեցի մտնել, միայն ասել եմ` սպասիր Աստծո դատաստանին»,–ասաց տեր Պարգևը։

Հարցին, թե ի՞նչ է անելու, քանի որ այս պահին իր անվտանգությունն է սպառնալիքի տակ` տեր Պարգևը պատասխանեց, թե` ամբողջ հանրապետությունն է սպառնալիքի տակ, և ինքը բացառություն չի կարող լինել։

Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:
Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում:  Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ 

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»:

Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է դուրս եկել` հայտնելով, որ հիմա գնում են Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք)` տեղի քահանա տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ հաշիվներ պարզելու։

«Երթով շարժվում ենք եկեղեցի, որ դուրս շպրտենք տերտեր կոչվածին»,– ասել է նա։