«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ զինծառայող, վիրավորներ կան

Մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ զինծառայող, վիրավորներ կան

Հայաստանի զորամասերից մեկում 19–ամյա զինվոր է մահացել, ևս 2 զինծառայող վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):
Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Ըստ ՊՆ-ի՝ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: