Պաշտոնական
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է գիշերը սահմանին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - ասված է հաղորդագրությունում:
Երեկ երեկոյան ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի նմանատիպ հաղորդումը: