«  Ապրիլ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ. Թուրքիան Հայաստանում տեսչական ստուգումներ կանի

ՀՀ ՊՆ. Թուրքիան Հայաստանում տեսչական ստուգումներ կանի

2011թ. Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում ապրիլի 1-ից 4-ը Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը Հայաստանի տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նշենք, որ Վիեննայի 2011-ի փաստաթուղթը թույլ է տալիս անդամ երկրներին միմյանց տարածքում տեսչական գործունեություն իրականացնել՝ ստուգելու համար ռազմական նշանակության օբյեկտները։ Ինչպես նաև փաստաթուղթը ստորագրած երկրները պետք է իրականացնեն ռազմական համապատասխան տեղեկատվության ամենամյա փոխանակում, ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին խոշորամասշտաբ բոլոր զորավարժությունների մասին:

Փաստաթուղթը ստորագրած երկրներից են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Բելառուսը: Ամեն տարի Հայաստանը Վիեննայի փաստաթղթի շրջանակներում ընդունում է 3 տեսչական և մեկ գնահատման այց: