«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«ՀՀ զինված ուժերի հիմնադիր և առաջին գերագույն գլխավոր հրամանատարին»

«ՀՀ զինված ուժերի հիմնադիր և առաջին գերագույն գլխավոր հրամանատարին»

1991թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորումն անցել է փուլերով:

Շնորհավորանք Լևոն Տեր-Պետրոսյանին

«Մեծարգո նախագահ

Հայկական բանակի ստեղծման օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ որպես ՀՀ զինված ուժերի հիմնադիր եւ առաջին գերագույն գլխավոր հրամանատարի։

Ծանրագույն տարիներին անկախ պետականության կառույցների ստեղծման դժվարին խնդիրների մեջ Դուք առաջնահերթ նշանակություն տվեցիք Բանակի ստեղծմանը և անուրանալի ներդրում ունեցաք այդ գործում։ Հայկական բանակը կազմավորվեց առանց ավելորդ ցուցադրականության, ժամանակի տված հնարավորությունների եւ ծառացած խնդիրների լիակատար հաշվառմամբ։ Բանակի երեք կարեւոր բաղադրիչները դարձան երկրապահ կամավորական ջոկատները, նորակոչիկները եւ Ձեր ջանքերով խորհրդային բանակից հրավիրված 800-ից ավելի հայազգի բարձրաստիճան սպաները։ Բանակը ծնվեց ու կայացավ մեզ պարտադրված պատերազմական գործողություններին զուգահեռ, պատերազմական պայմաններում, ռազմի դաշտում։ Հայկական զինված ուժերի առաջանցիկ կայացումն ու մասնագիտական բարձր որակների ապահովումն էր, որ վճռական դեր խաղաց ինչպես երկրի սահմանների պաշտպանության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ազատագրման եւ ապահովության մեխանիզմների ստեղծման գործում։

Մի խումբ ընկերներ, սպաներ, ազատամարտիկներ»

2019թ