«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն. զոհ և վիրավոր կա. ՊՆ

ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն. զոհ և վիրավոր կա. ՊՆ

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից:

Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Հրաչյա Սարուխանյանը Երևանից էր, 1 տարի 2 ամսվա զինծառայող էր: