Պաշտոնական
Հոկտեմբերի 4-ին թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմը կորուստներ չունի:
«Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հերքել է սահմանին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը: