Խոսք
Հրանտ Մաթևոսյան. Նույնիսկ թուրքը ինձ դավաճան կհամարի, եթե Ղարաբաղից ես ձեռք քաշեմ

Ղարաբաղը իմ տունն է ու նրա կողքին միշտ կանգնած եմ լինելու: Նույնիսկ թուրքը ինձ դավաճան կհամարի, եթե նրանից ես ձեռք քաշեմ: Սա կա նաև իմ ժողովրդի գիտակցության մեջ: Մենք վերջին հիմարն ենք լինելու, եթե Ղարաբաղը թողնենք:
Ղարաբաղն իր տարածությամբ էնքան է, ինչքան էն ծաղկա՜ծ Իսրայելը (4,5 հազար քառ. կմ), որն իր էսօրվա բերրի հողը անապատից է սարքել: Իսկ Ղարաբաղը... մենք նոր բերրի հող ստեղծելու կարիք չունենք, այն կա, մերն է ու դեռ պիտի ծաղկի ու դառնա հանգստավայր բոլորիս համար:
Հայաստանը որբանոց կամ ապաստարան չի, որ Բաքվից բռնագաղթվածները գան ու էն էլ միայն Երևանում ուզենան հաստատվել: Հրե՜ն, էն հուռթի դրախտավայրը, թող գնան, բնակվեն, բա էլ ո՞ւր գնան, դարձյալ Ամերիկայի ա՞ղբը սկսեն հավաքել: Երբե՛ք:
Հրանտ Մաթևոսյան
1990թ.