«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Հրանտ Մաթևոսյան. «Դուք մի կոտրվեք, մի վախեցեք: Տղամարդու պես մի անգամ կանգնեք» (տեսանյութ)

Հրանտ Մաթևոսյան. «Դուք մի կոտրվեք, մի վախեցեք: Տղամարդու պես մի անգամ կանգնեք» (տեսանյութ)

« Քոնն ուրիշին չտա՛ս։
Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են…
Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։
Չպիտի հանձնվես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։
Տանջանքը մարդու համար է, զավա’կս, սկզբում տանջվում են վերջի համար։
Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։
Էս կյանքում ոչ մեկը ոչ մեկի լավ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք… Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մեջ լինես, որ իրենց ենթակայության տակ մնաս…
************
Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն:

Հրանտ Մաթևոսյան. «Ծառերը»