«Հյուսիս-Հարավ երկաթուղի․Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկում. (տեսանյութ)
Իրավունքի և ազատության կենտրոնը նախաձեռնել է բացառիկ հանրային քննարկում՝ «Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով։
Քննարկման խոսնակնեն են`
- Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
- ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը
- Քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը:
Միջոցառման ընթացքում Լևոն Զուրաբյանը ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» երկաթուղու ծրագիրը որպես խաղաղության այլընտրանքային ծրագիրը, որից հետո անցկացվեց պանելային քննարկում և հարց ու պատասխան խոսնակների հետ:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կոչով դիմեց. ՀՀ բոլոր քաղաքական ուժերին.
«Եթե ուզում ենք իսկապես ինչ-որ բան փոխել, պետք է միավորվենք, պետք է ստեղծենք համաժողովրդական շարժում, որի մասին խոսեցինք և այդ համաժողովրդական շարժման պլատֆորմի գլխավոր կետերից մեկը պետք է լինի Հյուսիս-Հարավ երկաթուղու կառուցումը:
Կոչ եմ անում միավորվել այս ծրագրի շուրջ: Էլի կարևոր կետեր կգտնենք միավորվելու համար: Օրինակ` մեկն այն է, որ, այնուամենայնիվ, պետք է վերափոխենք մեր սահմանադրական կառավարման մոդելը, անցնենք կիսանախագահականի: Այլ առանցքային կետերի շուրջ ևս հնարավոր է միավորվել, միացյալ ճակատով գնալ այս ընտրություններին ընդառաջ:Հուսով եմ՝ ամեն ինչը կարվի հայկական օրակարգ ստեղծելու հովանու ներքո: Ժամանակ չի մնացել, պետք է արագ ձևավորել հայկական օրակարգ, այսպես կարելի է հաղթել Փաշինյանին»:
Մանրամասն՝ aravot.am-ի ամբողջական տեսանյութում.


