«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ինչո՞ւ է թաքցվել, որ ինքնաթիռը խոշտանգված ռազմագերու մարմին էր բերել Երևան

Ինչո՞ւ է թաքցվել, որ ինքնաթիռը խոշտանգված ռազմագերու մարմին էր բերել Երևան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չգիտե, թե ինչպե՞ս է պատահել, որ Բաքվից Երևան եկող ինքնաթիռը ոչ թե դատարկ է եղել, այլ բերել է գերևարված անձանց խոշտանգված մարմիններ:

Այսօր ԱԺ-ում լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է այդ հանգամանքը հանրությունից գաղտնի պահվել, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ «մանրամասն կուսումնասիրի դեպքը և պարզաբանում կներկայացնի»:

Հիշեցնենք, ապրիլի 8-ին, իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց Բաքվից Երևան եկող ինքնաթիռի մասին, որ գերեվարված անձանց է տեղափոխելու Հայաստան: Ավելի ուշ հայտարարվեց, թե ինքնաթիռը դատարկ է եկել:

Նշենք, որ օրերս, «Հետք» պարբերականը հոդված հրապարակեց, որտեղ մայրը պատմում է իր որդու մասին՝ տեղեկացնելով, որ նրա խոշտանգված մարմինը Երևան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը իբր  դատարկ է եկել Երևան.«Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետևից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս (խմբ. 19-ամյա Գագիկ Մկրտչյան)դին Մխիթար Հերացիում...Հիմա քրեական գործ կա հարուցված բոլոր ուղղություններով, թե ինչու են ժամկետանց զինծառայողին սպանել գերության մեջ, և ու՞ր է գլուխը...»: