«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Իրան - ԱՄՆ բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Իսլամաբադում (տեսանյութ)

Իրան - ԱՄՆ բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Իսլամաբադում (տեսանյութ)

Իրանի  Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10 կետանոց առաջարկը։

ԱՄՆ-ն, ըստ Իրանի Անվտանգության խորհրդի, համաձայնել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Թեհրանին, վճարել փոխհատուցում, վերացնել պատժամիջոցները, թույլատրել ուրանի հարստացումը շարունակել, դուրս բերել զորքերը Մերձավոր Արևելքից...։

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը երկու շաբաթ է հատկացրել բանակցային ողջ գործընթացի համար, որի ընթացքում կհաստատվի հրադադար: Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտ:

Իրանի  Իսլամական  Հանրապետության Արտաքին  Գործերի  Նախարար  Սեյեդ Աբբաս  Արաղչիի  ուղերձը՝  Ազգային Անվտանգության  Գերագույն  Խորհրդի անունից.
​«...Ի  պատասխան  Պակիստանի վարչապետի  եղբայրական  խնդրանքին, որն արտահայտվել է  նրա  թվիթերյան հրապարակման  մեջ, և  հաշվի  առնելով ԱՄՆ-ի  բանակցությունների  հայտը՝  իրենց 15 կետից  բաղկացած  առաջարկների  շուրջ, ինչպես նաև`  ԱՄՆ  նախագահի հայտարարությունը՝  Իրանի 10 կետից բաղկացած  առաջարկները  որպես բանակցությունների հիմք  ընդունելու մասին` սույնով  Իրանի  Ազգային  Անվտանգության Գերագույն  Խորհրդի  անունից  հայտարարում եմ.

  1. ​Եթե  Իրանի  Իսլամական Հանրապետության  դեմ  հարձակումները դադարեցվեն, ապա  մեր  հզոր  Զինված Ուժերը  նույնպես  կդադարեցնեն  իրենց պաշտպանական  հարվածները»։
  2. ​Երկու  շաբաթ  ժամկետով  Հորմուզի նեղուցում  անվտանգ  տեղաշարժը հնարավոր  կլինի`  Իրանի  Զինված  Ուժերի հետ  համակարգմամբ  և  հաշվի առնելով առկա  տեխնիկական սահմանափակումները»։

«Եթե այս ամենը իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել, դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնվել է ընդունել Իրանի պայմաններով ձևավորված 10-կետանոց փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք», գրել է Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկանծու Լևոն Զուրաբյանը:


Սա Միացյալ Նահանգների հաղթանակն է, որը իրականացրին նախագահ Թրամփը և մեր անհավանական զինվորականները, գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը. «Էպիկական կատաղություն» գործողության հենց սկզբից նախագահ Թրամփը գնահատել էր, որ սա 4-6 շաբաթ տևողությամբ գործողություն կլինի։
Մեր զինվորների անհավանական կարողությունների շնորհիվ մենք 38 օրում հասել և գերազանցել ենք մեր հիմնական ռազմական նպատակները։
Մեր զինվորականների հաջողությունը ստեղծեց առավելագույն լծակներ՝ թույլ տալով նախագահ Թրամփին և թիմին մասնակցել դժվար բանակցությունների, որոնք այժմ ստեղծել են դիվանագիտական ​​լուծման և երկարատև խաղաղության հնարավորություն։
Բացի այդ, նախագահ Թրամփը վերաբացեց Հորմուզի նեղուցը։
Երբեք մի թերագնահատեք նախագահ Թրամփի կարողությունը՝ հաջողությամբ առաջ տանելու Ամերիկայի շահերը և նպաստելու խաղաղության հաստատմանը», գրել է նա:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակումն Իրանի դեմ սկիզբ է առել փետրվարի 28-ին։ Իրանն ի պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Ծոցի երկրներին։