«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Բորել. «ԵՄ-ն չի արգելի ռուսական էներգակիրների ներկրումը. մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»

Բորել. «ԵՄ-ն չի արգելի ռուսական էներգակիրների ներկրումը. մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»

ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը։ Տեղեկությունը հայտնում է Ռիա նովոստին։

«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը, մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,- ասել է Բորելը։

Ինչպես նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, ԵՄ-ում համոզված են, որ ներկայիս գործընկերոջ վրա «հույս դնել չի կարելի», ուստի գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ են փնտրում։ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ միշտ կատարել է պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, և այս մասին խոսել են նաև Եվրոպայում սպառողները։

Նշենք՝ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը երեքշաբթի հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի պատճառով ԱՄՆ-ն արգելում է ռուսական նավթի և գազի ներկրումը:։ Նա նշել է, որ այս որոշումը կայացվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, Կոնգրեսում իրեն աջակցել են երկու կուսակցությունները։