«  Օգոստոս 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Jnews.ge. Սպանություն Ախալքալաքում. պատճառներ, ականատեսներ ու մանրամասներ (տեսանյութ)

Jnews.ge. Սպանություն Ախալքալաքում. պատճառներ, ականատեսներ ու մանրամասներ (տեսանյութ)

Ե՞րբ է սկսվել վիճաբանությունը, ինչի՞ է սպանվել Կուլիկամ գյուղի բնակիչ Վ. Միրանյանը, ի՞նչից են սկսվել զանգվածային անկարգություններն Ախալքալաքում և հետևանքները:

Օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վ. Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Տեղում մոբիլիզացված էր հատուկ ջոկատայիններն ու ոստիկանական ուժերը:

Jnews-ը երեկվա իրադարձությունների մասին փորձեց ճշտել ականատեսներից.

«Մեր զրույցակիցներից մեկի պատմելով երեկ՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցած սպանությունից առաջ՝ առավոտյան և կեսօրին երկու անգամ վիճաբանություն է եղել՝ Կուլիկամցիների և Ա. Գաբրիելյանի և ընկերների միջև: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Կուլիկամ գյուղից մի երիտասարդի են քաղաքում ծեծել և վիրավորել, որից հետո Կուլիկամի երիտասարդները եկել են քաղաք պարզաբանելու: Սակայն ինչպես երևում է կողմերը չեն կարողացել մինչև վերջ հարցերը պարզել և արդեն երեկոյան մոտավոր ժամը 19:00-ից հետո քաղաքի հենց կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակի վրա, փողոցի մեջտեղում հրազենային կրակոցից սպանվել է Վ. Միրանյանը: Ականատեսներից մեկի պատմելով, միջադեպից ընդամենը րոպեներ առաջ ինքը (Խմբ. ճանաչել է սպանվածին) զրուցել է սպանվածի հետ, հարցել է ի՞նչ է անում քաղաքում, ի՞նչ կա չկա, սպանվածն ասել է, որ քաղաք է եկել գյուղի ճանապարհի սաֆալտպատման հարցով և որ ամեն ինչ կարգին է: Սակայն այս կարճատև զրույցից ընդամենը մի քանի րոպե անց, փողոցի մեջտեղում նա սպանվել է:
Մեկ այլ ականատեսի խոսքերով, դեպքն այնքան արագ է եղել, որ նույնիսկ չեն հասկացել ինչ է կատարվում, «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատեր Արթուր Գաբրիելյանը կրակել է սպանվածի ուղիղ սրտին, չնայած նրան անմիջապես տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, սակայն նա մահացած է եղել: Կրակոցները շարունակվել են նաև հիվանդանոցի բակում, Ա. Գաբրիելյանը և ընկերները խոչընդոտել են, և կրակի տակ են պահել սպանվածին տեղափոխող մեքենան, հիվանդանոցի դարպասների մոտ երիտասարդին տեղափոխող մեքենան շրջվել է: Արդեն հիվանդանոցի բակում առավոտվանից սկսված իրադարձություններին փորձել է միջամտել ոստիկանությունը:
Կուլիկամցիները փորձել են վրեժխնդիր լինել՝ այրելով Արթուր Գաբրիելյանի սեփական տունը, հոր՝ Սամվել Գաբրիելյանի սեփական տունը, ինչպես նաև Գաբրիելյաններին պատկանող «ԱրտՍեգ» հյուրանոցը: Այրել են նաև կռվի մասնակիցների՝ Գենա Զարմարյանի և Կարեն Քոսյանի տները, որոնք Արթուր Գաբրիելյանի ընկերներն են: Հատկանշական է, որ բոլոր այրված տներում մարդ չի եղել և ոչ ոք չի տուժել:

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկվա պարզ վիճաբանությունը պարզապես հարմար առիթ է եղել վրեժխնդիր լինելու: Բանն այն է, որ ըստ խոսակցությունների՝ մոտավոր 3-4 տարի առաջ կուլիկամցիները խնդիր են ունեցել «ԱրտՍեգ» հյուրանոցի տնօրինության հետ: Այդ ժամանակ միջադեպը հարթվել է, սակայն Արթուր Գաբրիելյանը սպառնացել է:

Սպանության կադրերը տեսած մարդկանցից մեկի պատմելով, դեպքի վայրում երկու խումբ երիտասարդներ են հավաքված եղել, մոտավոր 10-12 հոգի, վերևից մերսեդես մակնիշի մեքենան եկել ու կանգ է առաել անմիջապես հավաքվածների մեջտեղում, որից հետո անմիջապես սկսվել է իրարանցում, հնչել են կրակոցներ: Կրակելուց հետո Արթուր Գաբրիելյանին խմբով սկսել են ծեծել մինչև հասկացել են, որ վիրավոր մարդ կա, անմիջապես Վիլիս մակնիշի մեքենայում Վ. Մ-ին տեղափոխել են հիվանդանոց և կողմերը ցրվել են: Տեսանյութը տեսածի պատմելով երկու կողմն էլ զինված է եղել, եթե մի կողմերից մեկը զենք է ունեցել ձեքին, ապա մյուս կողմը՝ մահակ:

Թե ինչի սպանության և սպանության նախորդած երկու վեճերին չի խառնվել ոստիկանությունը պարզ չէ: Քաղաքում պնդում են, որ եթե ժամանակին ոստիկանությունը միջամտեր, ապա անդառնալի կորուստ չէր լինի:

Սպանությունից անմիջապես հետո Ախալքալաքում մեծ թվով հատուկ ջոկատայիններ ու ոստիկանական ուժեր են կուտակվել: Ախալքալաքում էր նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Երեկ քաղաքում անկարգությունները հանդարտվել են միայն հատուկ ջոկատայինների և ոստիկանության մեծաթիվ ուժերի կուտակումից հետո:

Գիշերը սպանված երիտասարդի դին արդեն տեղափոխել են Կուլիկամ: Այսօր, ինչպես Կուլիկամ գյուղում, այնպես էլ քաղաքում և քաղաքին մուտքերին ուժայինները հսկում են իրավիճակը: Իրավիճակը հարաբերական հանգիստ է: Կուլիկամում սգում են երիտասարդի մահը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով»: